Ըստ վերլուծությունների՝ կարանտինի ընթացքում 88%-ով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ 214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի համավարկին առնչվող առողջապահական առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր։
Ըստ ՀԱՕԿ-ի, նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով նպաստել մարզաձևի առաջընթացին։
«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարանտինի ընթացքում 88 տոկոսով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը։ Բնակչությունն առավելապես զբաղվել է վազքով և քայլքով։
Պետք է ոգեշնչել այդ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն ձեռք բերած սովորությունները,- ասել է աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները