Քաղաքական 12:24 08/06/2020 Հայաստան

Խելացիները չեն վախենում ուղղել սխալները

Օրեր առաջ ֆեյսբուքյան մի գրառում կարդացի, մտածեցի, որ ճշմարտության հատիկ կա, ու անցավ գնաց։ Սակայն հետո  զգացի, որ մտովի անընդհատ անդրադառնում եմ ասվածին։ Գրառման իմաստն այն էր, որ հիմա մենք ազգովին պատասխան ենք տալիս Ռոբերտ Քոչարյանին երկու տարի ապօրինաբար բանտում պահելու համար։  Ներողություն եմ խնդրում հեղինակից, որ անունը չեմ հիշում նշելու համար։

Մտորումներս  հանգեցրին նրան, որ ասվածի մեջ ոչ  թե ճշմարտության հատիկ կա, այլ հենց ճշմարտությունն ինքն է։  Կարմայի, մետաֆիզիկայի, բումերանգի ու չգիտեմ էլ ինչ նման կարգի  օրենքներով՝ մենք իրոք  կրում ենք մեր երախտամոռության պատիժն առնվազն նրանով, որ համավարակը պատուհասեց  հենց այս   անճար  կառավարիչների օրոք։

Նայենք ընդամենը մեկ տեսանկյունից․  ինչպե՞ս  հայերով գնահատեցինք Ռոբերտ Քոչարյանի  տասնամյա նախագահությունը  Հայաստանում, գումարած նախորդ մեկ տարվա վարչապետությունը, գումարած ԼՂՀ նախագահությունը և ազատամարտի տարիներին Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարումը։ Պատմության գնահատականով այս բոլոր փուլերը եղել են հաղթական, փառապանծ և հերոսական։ Նույն գնահատականին է արժանացել նախագահ Քոչարյանի գործունեությունը  նաև  միջազգային ասպարեզներում։ Բայց  արի ու տես, որ երկիրն անդունդից հանած  և 13,7 % կայուն տնտեսական աճով 2008-ին հաջորդ իշխանությանը հանձնած  առաջնորդին հետագա տարիներին Հայաստանում  պիտակավորեցին որպես  «թալանչի, մարդասպան, հանցագործ»։ Եվ կարծում էինք , թե Աստված կներե՞ր  այսպիսի ստոր երախտամոռությունը։

Տասը տարուց ավել, օտարների ծրագրերով առաջնորդվող գրանտածին ուժերն իրենց   բուլվարային թերթով, հետևողականորեն  վարկաբեկելով երկրորդ նախագահին, հասան նրան, որ երբ իշխանության գալով ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, սթափ հատվածը անմիջապես չընդվզեց այդ ապօրինության դեմ՝ սին հույսեր կապելով դատաիրավական մարմինների հետ։ Սա էլ յուրովի ապերախտություն  էր, որ ճշմարտությունն իմանալով՝   հենց սկզբից աշխարհն իրար չխառնեցինք և թույլ տվեցինք մոտ երկու տարի պատանդ  պահել նախագահ Քոչարյանին։ Բա Աստված կների՞ այսպիսի թուլակամությունը։


Հիմա ինչպես չմտածենք, որ սա հենց այն ապտակն  է, որը  մեզ է հրամցվում կարմայի, մետաֆիզիկայի, բումերանգի ու չգիտեմ էլ ինչ նման կարգի օրենքների ուժով։ Ավելի պարզ ասած, կարծես Աստված կամ վերին ուժերը մեզ դաս են տալիս․․․  Չէի՞ք հավանում  100 տարին մեկ ծնվող հզոր առաջնորդին, դե վայելեք հոգեշեղված պոպուլիստին։ Թալանչի՞ էիք անվանում երկիրը շենացրած ղեկավարին, դե տեսեք, թե պետական թալանը ոնց է լինում՝ զենքի ու ծխախոտի մաքսանենգությամբ, երկրի բյուջեն ընտանեկանի տեղ օգտագործելով, կիսատ-պռատ օրենքներով շարքային քաղաքացուն հարկախեղդ անելով։  Հանցագո՞րծ էիք անվանում պատերազմի հերոսին, դե տեսեք, թե ոնց է զինծառայությունից փախածը  ջուրը գցում Ղարաբաղյան բանակցություններում տասնամյակներով  ձեռք բերած նվաճումները։ Ընդունակ չե՞ք տարբերել հայրենիքին ու պետությանը նվիրված իսկական առաջնորդին օտարի դրածոյից և թշնամու հետ գործարքներ կնքողից, ուրեմն արժանի եք կիսագրագետ բռնապետիկ ունենալուն։

Դաժան դաս է, բայց հետևություններ պետք է անել, և առնվազն  չզարմանալ այն բումերանգից, որը ժողովրդին ևս պատժում է իր անհեռատեսության և երախտամոռության համար։ Արդեն մեկը  հարվածեց։   Այն,  որ համավարակի տարածման մեղքը  բարդվեց ժողովրդի վրա, իսկ իշխանության  թերացումները մատնանշողները դարձան դավաճաններ։ Այ սա է  զավեշտը՝ դավաճանության մեջ  ուրիշներին մեղադրում են էն գլխից  ազգին ու պետությանը դավաճանած սորոսածիններն ու պետականաքանդ այլ կենտրոններից ղեկավարվողները։ Զավեշտ են նաև իշխանություններին չքննադատելու սրտաճմլիկ կոչերն այն դեպքում, երբ  հիվանդները մահանում   են համավարակի դեմ պայքարը սխալ կազմակերպելու և կառավարելու   հետևանքով։  Եվ դեռ հարց է, այսօրվա հակահամաճարակային տխուր վիճակը  սոսկ ապաշնորհություն է, թե հանցավոր սխեմաներով փող աշխատելու հետևանք։ Ոչինչ թաքուն չի մնում, և մի  օր անշուշտ  կպարզվի, թե ում մեղքով փայլուն բժիշկներ ու մեծ թվով հիվադանոցներ ունեցող Հայաստանը չկարողացավ դիմագրավել  կորոնավիրուսին։

Ինչպես առանձին անհատներ,  այնպես էլ ժողովուրդները, վաղ թե ուշ առերեսվում են  իրենց կատարած անթույլատրելի սխալների հետևանքների  հետ։  Խելացիներն ըմբռնում են և հնարավորինս ուղղում են սխալը։ Կոնկրետ Հայաստանի ներկա իրավիճակում,  բացի նրանից, որ պետք է  շտապ կազմավորել հակաճգնաժամային  կառավարություն, անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել  Ռոբերտ Քոչարյանի  քաղաքական պատանդառումը։ Դեռ  ուշ  չէ  սխալն ուղղել և խոստովանել, որ ենթարկվելով երկարամյա քարոզչական հիպնոսին՝  թույլ ենք  տվել աղճատել  իրականությունը ազգային  հերոսի մասին։  Ռոբերտ Քոչարյան անհատականության  և նրա գործունեության  համարժեք գնահատականն է այսօր մեր ինքնությունը պահելու գրավականը։
Քանի դեռ ՀՀ երկրորդ նախագահը  պատանդ է մի մոլագարի ձեռքին, և ժողովուրդը դա հանդուրժում է, դեռ շատ հարվածներ կստանանք տարբեր ճակատներից՝ կորոնավիրուսից,  տնտեսական ճգնաժամից, անխուսափելի սոցիալական բողոքների բիրտ  ճնշումներից, պատերազմատենչ հարևանից։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}