Արթուր Վանեցյան. Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել
«Հրապարակ»-ն այսօր առավոտյան գրել էր, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել և երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։
Աշխատանքային օրվա ավարտին ԶԼՄ-ն խոսել է Արթուր Վանեցյանի հետ ու մի քանի հարցեր ուղղել նրան։
«Հրապարակ»-Պարոն Վանեցյան, մենք տեղեկություն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:
Վանեցյան-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
«Հրապարակ»-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:
Վանեցյան-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որոշել են Արթուր Վանեցյանին ձերբակալե՞լ
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
- Վանեցյանը կոչ է անում խորհրդարանական ընդդիմությանը վարչապետին ու պատասխանատուներին բերել ԱԺ՝ քննելու
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Արթուր Վանեցյան. Պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան