ԵՄ վիրտուալ առաքելությունը Հայաստանում՝ հունիսի 9-ին և 10-ին
ԵՄ-ն շարունակում է իր ռազմավարական երկխոսությունն ու համագործակցությունը գործընկեր Հայաստանի հետ` չնայած նոր կորոնավիրուսի բռնկմամբ ճգնաժամային բարդ ժամանակաշրջանին: Հունիսի 9-ին և 10-ին տեղի է ունենում ԵՄ վիրտուալ առաքելություն, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ ՀՀ կառավարության պաշտոնյաների, ՀՀ Ազգային Ժողովի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։
Այսօր, Եվրահանձնաժողովի արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն՝ Լոուրենս Մերեդիթի և ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինի կողմից՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ մեկնարկել է ԵՄ վիրտուալ առաքելությունը: Առավորտյան տեղի են ունեցել առաջին հանդիպումները, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկման հիմնական թեման շարունակական ԵՄ աջակցությունն է ուղղաված Հայաստանին՝ արձագանքելու ՔՈՎԻԴ-19 ճգնաժամին առողջապահության և սոցիալ-տնտեսական հարթություններում, համատեղ ապահովելով օգուտներ հայ ժողովրդին և բիզնեսներին: Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան ընթացիկ գործընկերությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընդլայնված համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին