Թրամփին առաջարկվել է բողոքի ցույցերի ընթացքում թաքնվել բունկերում
Մայիսի վերջին Սպիտակ տան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տվել թաքնվել ստորգետնյա բունկերում:
Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արդարադատության նախարար, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը:
«Ամեն ինչ այնքան վատ էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը խորհուրդ տվեց, որ նախագահը իջնի բունկեր»,- ասել է Բարը:
«Մենք այն չենք կարող թույլ տալ երկրում»,- շեշտել է նախարարը:
Լուրը, որ մայիսի 30-ի գիշերը Սպիտակ տան դիմաց անկարգությունների ընթացքում Թրամփը թաքնվում էր ստորգետնյա բունկերում, հայտնել էր «New York Times»-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
ԱՄՆ նախագահը հունիսի 3-ին «Fox News»-ի լրագրողներին տված հարցազրույցում չի հաստատել այս տեղեկատվությունը: Նա ասել է, որ այնտեղ իջել է օրվա ընթացքում: Թրամփը հավաստիացրել է, որ ապաստարանում գտնվել էր շատ կարճ ժամանակով և հիմնականում՝ ստուգման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան