«Ժողովուրդ». Ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից:
Մեր տեղեկություններով՝ այս գործով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդիրների առջև: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս: Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի և այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով և ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, գործարքին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանը հայտնել է, թե չի կարող 7.5 մլրդ դրամ վերադարձնել, այլ միայն 3.5 մլրդ դրամ, սակայն իրավապահ համակարգում չեն համաձայնել և ասել են՝ պետք է ամբողջը վերադարձնի:
Սակայն Խաչատրյանն էլ հրաժարվել է՝ ասելով, թե այդ դեպքում ոչինչ էլ չի վերադարձնի, և հայտարարել է՝ թող ապացուցեն իր մեղավորությունը, հիմնավորեն, որ 7.5 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Հետաքրքիր է՝ ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան