ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:26 09/06/2020 Հայաստան

«Ժողովուրդ». Կորոնավիրուսի հետևանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրգործեր. Կոստանյան

«Ժողովուրդ» թերթը հրապարակել է Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Կոստանյանի հոդվածը:

Հեղինակը գրում է․

«Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի և ցավալիորեն ամեն օր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում մեր հատկապես իրավապահ համակարգի «խիստ պրոֆեսիոնալ և նվիրյալ» պատասխանատուներին կցանականայի մի քանի կարևոր բաներ պարզաբանել: Սա հիմա պարզաբանում եմ, որ մոտ ապագայում նրանցից որևէ մեկը չփորձի արդարանալ, թե չի իմացել կամ իրեն չեն զեկուցել:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր բազմաթիվ վճիռներում սահմանել է, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաև ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն» հոդված 2-ի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում(Armani Da Silva v. the United Kingdom [GC]), այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ:

Տեղադրում եմ նաև հղումները ՄԻԵԴ նախադեպերին, որպեսզի օգնեմ ոլորտների պատասխանատուներին կարդալ և հասկանալ իրենց պարտավորությունները: Ինչո՞ւ է սա կարևոր. որովհետև նրանք ի պաշտոնե պարտավոր են առաջնորդվել ՄԻԵԴ նախադեպերով և դրանց հիման վրա տնօրինել մարդկանց ճակատագրեր: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ՄԻԵԿ հոդված 2-ը տարածվում է նաև բոլոր այն դեպքերի վրա, երբ անձն ունի ծանր հիվանդություն, և նրա կյանքին վտանգ է սպառնում (G.N. and Others v. Italy):

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հոդված 2-ը ոչ միայն պետությանը պարտավորեցնում է չխախտել մարդկանց կյանքի իրավունքը, այլ նաև պահանջում է ադեկվատ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մարդկանց կյանքի իրավունքը (Centre for Legal Resources on behalf of ValentinCampeanu v. Romania [GC]): ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ հոդված 2-ի ներքո նշված պոզիտիվ պարտավորությունները առաջանում են նաև առողջապահական ոլորտում (Calvelli and Ciglio v. Italy [GC]): Ուզում եմ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել երկու շատ կարևոր նախադեպերի վրա`

1. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ գործով արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey):

2. Թուրքիային վերաբերող մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն դեպքում, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ անձանց կյանքին սպառնացող ռիսկերի մասին, սակայն ոչինչ չեն արել այդ ռիսկերը չեզոքացնելու համար և դրանով իսկ անձանց կյանքը դրել են վտանգի տակ, ապա առկա է ՄԻԵԴ 2-րդ հոդվածի խախտում (Aydogdu v. Turkey):

Արդյունավետ քննություն իրականացնելու ՄԻԵԿ պահանջի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իշխանությունները ցանկացած մահվան դեպքով, առանց սպասելու որևէ բողոքի կամ պահանջի, իրենց նախաձեռնությամբ պարտավոր են իրականացնել քրեական վարույթ՝ պարզելու մահվան հանգամանքները:

Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հոդված 2-ը պետության համար առաջացնում է պարտավորություն ապահովելու, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրապատճառները և պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]):

Ընդ որում, արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը նաև կարևոր է առողջապահական համակարգի սխալները վեր հանելու, դրանք ուղղելու և դրանց կրկնությունը ապագայում բացառելու համատեքստում (Oyal v. Turkey):

Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կորոնավիրուսի հետևանքով արձանագրված բոլոր մահերի վերաբերյալ հարուցել առանձին քրեական գործ, իրականացնել արդյունավետ քննություն, բացահայտել և պատժել բոլոր մեղավորներին:

Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլև կորոնավիրուսի հետևանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որևէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ):

Ընդ որում, քրեական գործ չեն հարուցել, կարծում եմ, այն պատճառով, որ մահացածների հարազատներին զրկեն փոխհատուցում ստանալու իրավունքից, քանի որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, մահացածների հարազատները ունեն իրավունք պահանջելու և ստանալու նյութական և ոչ-նյութական վնասի փոխհատուցում բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ իրենց հարազատի մահը գրանցվել է բժշկական ոչ պատշաճ օգնություն տրամադրելու հետևանքով:

Վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, կորոնավիրուսի հետևանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրեական գործեր, և մեղավոր անձինք, անկախ պաշտոնից, միանշանակ ենթարկվելու են քրեական պատասխանատվության յուրաքանչյուր մահվան համար:

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետևանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները ևս չեն ցանկանում բացահայտել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}