Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է՝ հրաժարվել է ստանալ պարգևավճարներ. Ղազարյան
«ՍԴ ընդհանուր աշխատավարձային, պարգևավճարային և հավելավճարային ֆոնդը ինչքա՞ն է կազմում»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ դիմելով ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե պարգևավճարներն ու հավելավճարներն ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են բաշխվել, և ո՞ր պաշտոնը զբաղեցնողը մոտավորապես ինչքան գումար է ստացել։
Պատասխանելով պատագամավորի հարցին՝ Է. Ղազարյանը նշեց, որ ՍԴ դատավորների աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։
«Օրենքով սահմանված է նաև նրանցից յուրաքանչյուրի հավելավճարի չափը։ Պայմանավորված դատավորի աշխատանքային ստաժով՝ հավելավճարի չափը տարբեր է։ Այսինքն՝ տարբեր դատավորներ տարբեր հավելավճարներ են ստանում, և ես չեմ ուզում կոնկրետ անձերի վերաբերյալ տեղեկություն հրապարակել։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա դա ինչպես այլ պետական մարմինների պարագայում, այնպես էլ մեզ մոտ նախատեսված է աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով, իսկ մենք փաստացի վճարել ենք այդ ֆոնդի 28.6%-ի չափով»,- ներկայացրեց Է. Ղազարյանը։
Նա շեշտեց, որ պարգևավճարների հատկացումն արվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ, քանի որ առանձին դեպքերում դրա շահառուներ են հանդիսանում ՍԴ դատավորները։ Ըստ նրա, առանձին դեպքերում այլ որոշումներ էլ են լինում, օրինակ՝ ՍԴ նախագահը տևական ժամանակ է՝ հրաժարվել է ստանալ պարգևավճարներ և իր կարգադրության մեջ իրեն բացառություն է անում։
«Վերջին շրջանում բացառություն է արված նաև դատավոր Վահե Գրիգորյանի դեպքում, և վերջին ամիսներին նա պարգևավճար չի ստացել։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,- շեշտեց Է. Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին