«Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության նիստի հիմնական թեման` ԲՀԿ-ի «ոչնչացման, խայտառակման» սցենարը
«Հրապարակ» թերթը գրում է.ծ
«Շաբաթ օրը հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստին Նիկոլ Փաշինյանն անգամ հեռահար չի մասնացել. տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Մեր տեղեկություններով` հիմնական քննարկման թեման եղել է ԲՀԿ-ի «ոչնչացման, խայտառակման» սցենարը, այնպես, որ նա ևս Սերժի նման մերժվի հասարակության կողմից: Բայց «Իմ քայլում» ոչ բոլորն են ձեռները քշտած այդ գործին ձեռնամուխ եղել՝ ֆրակցիայի տրոհման գործընթացը շարունակվում է:
«Ընդ որում, խաղի այս փուլում առանցքային դերակատար է դառնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն սկսել է բավականին հմուտ խաղալ գորգի տակ, երևի բացատրել են, որ խորհրդարանական երկրում պառլամենտի դերակատարությունն աննախադեպ է, մանավանդ, եթե Ծառուկյանի ակտիվացման ֆոնին տեղի ունենան ԱԺ վերադասավորություններ՝ «երբեք մի ասեք «երբեք»»։
Այլ թիմերի հետ ևս Արարատը կամուրջներ է գցել, նա մոտ 15-20 պատգամավոր ունի իր ազդեցության դաշտում, և 2 կարևոր հանձնաժողովների նախագահները նրա մտերիմներն են` Վլադիմիր Վարդանյանը և Նարեկ Զեյնալյանը։ Նիկոլի ընդլայնված «սև ցուցակի» պատգամավորները ևս մոտ-մոտ են անում ԱԺ նախագահին»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում