ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներին: Դատարանը նշել է, որ օրենսդրությունը փոխվել է, և Քոչարյանին ցանկանում են դատել ավելի խիստ հոդվածով, որը շատ ավելի ուշ է ներկայացվել, ինչն անընդունելի է: Այս մասին գրում է Вести.Ru-ն։
Ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է Երևանում 2018թ-ի հուլիսին: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008թ-ի բողոքի ցույցերը ցրելու պատճառով։ Անցյալ տարվա մայիսին ՀՀ նախկին նախագահը ազատ էր արձակվել, բայց արդեն հունիսին Վերաքննիչ դատարանը նոր ձերբակալման որոշում էր կայացրել։
Ինքը`Քոչարյանը, մեղադրանքը համարել է շինծու և խոսում է քաղաքական հետապնդման մասին: Այժմ ՀՀ նախկին նախագահը գտնվում է Երևանի հիվանդանոցում, որտեղ վիրահատությունից հետո բուժում է անցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան