«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանները
«Մեդիա պաշտպանը» գրում է.
«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին` անցնելով բարեկրթության սահմանները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պետպաշտոնյայի նման պահվածքն ու ընտրված բառապաշարը։ Յուրաքանչյուր անհատ իրավասու է հերքում պահանջել, յուրաքանչյուր պետպաշտոնյա կարող է հերքել իր մասին գրված հոդվածը, բայց վիրավորել ու պիտակավորել լրատվականի աշխատանքն անընդունելի է:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանները և իրեն դրսևորել բարձրաստիճան պետպաշտոնյային վայել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան