Կրթություն, գիտություն 10:46 09/06/2020 Հայաստան

Նունե Ամիրյան. Իշխանությունը պետք է հարգի հանրության մեծամասնության կարծիքը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը տարածել է իր հոդվածը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

Նա գրում է.

«Դեռևս 2017թ. ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը:

Այսօր Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հիմնավորմամբ, որ անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

Կարևոր է նշել, որ e-draft էլեկտրոնային հարթակում քննարկման դրված, վերոնշյալ օրինագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 %-ը, իսկ դեմ՝ 81%-ը։ 2017թ. օրենքի ընդունման ժամանակ, պաշտոնապես, իր բացասական դիրքորոշումն էր հայտնել և գրավոր կառավարությանն էր դիմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նախարարության կողմից առաջարկվող օրենքի նախագծի փոփոխությունների մասին բազմաթիվ բացասական արձագանքներ կան մասնագիտական խմբերի, կազմակերպությունների և անհատների կողմից:

Առաջարկվող փոփոխություններին բացասական եզրակացություն է տվել նաև ոստիկանությունը։ Ի օգուտ փոփոխությունների հանդես են եկել հասարակական կազմակերպություններ և անհատներ, որոնք, մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ, և եկեղեցուն կոչ են անում չմիջամտել իրենց բարոյական նորմերին:

Սա կասկած է առաջացնում, որ այս ամենի տակ կարող է լինել թաքնված նպատակ: Այս կառույցների կողմից խրախուսվող և կազմակերպվող միջոցառումների ժամանակ հնչեցվում են՝ «ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին» և նմանատիպ բովանդակությամբ կոչեր, և որ պետությունն իրական մտահոգություն է ամեն մի մտածող մարդու համար և կասկած է հայտնվում՝ արդյո՞ք, պետք է ունենալ ուժեղ պետություն:

Այսպիսի գործողություններ հակապետական են և թուլացնում են մեր պետության հիմքերը, սպառնում ազգային անվտանգությանը: Նախարարությունը առաջարկում է հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի վերնագրից հանել «և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ձևակերպումը եւ դրա հետ կապված ընթացակարգը վերացնել, իսկ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը: Փաստացի նախարարությունը չի կարևորում ընտանիքի ինստիտուտը, պայմաններ և միջոցներ չի առաջարկում ընտանիքի համերաշխության և հաշտեցման համար:

Ընտանիքում համերաշխության վերականգնման քաղաքականության վերացմամբ փոխվում է պետության որդեգրած համեմատաբար ընտանիքակենտրոն մոտեցումը: Որպես հետևանք ունենալու ենք ամուսնալուծությունների թվաքանակի աճ, հոգեբանական ծանր սթրեսի ենթարկված երեխաներ: Հարկավոր է մշակել ընտանիքի ամրապնդման ազգային հայեցակարգ: Օրենքները պետք է նպաստեն ընտանիքի պահպանմանն ու ամրապնդմանը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

2. Հոդված 3. 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»: Հաջորդ հոդվածը սահմանում է զուգընկեր հասկացությունը: «Հոդած. 5. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է: Առաջարկվող փոփոխություններով ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։ Առաջարկությունները հակասում են ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածին, հակասահմանադրական են: Նմանօրինակ ձևակերպում և տերմին հանդիպում ենք նաև Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածում, որի Բ կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև:

Փորձ է արվում օրենսդրական փոփոխությունների միջոցով երկրի օրենսդրության մեջ ներառել խնդրահարույց Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները: Հիշենք, որ Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության, իսկ 2018 թվականի հուլիսի 27-ին Բուլղարիան այդ կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական, հիմք ընդունելով Բուլղարիայի սահմանադրությամբ ամրագրված՝ ընտանիքը բացառապես կնոջ և տղամարդու կամավոր միություն է դրույթը:

Հանրության կողմից սա ընկալվում է որպես ավանդական ընտանքի հիմքի խարխլում, և վիրավորական է այն պնդումը, որ մեր երկրում հանրությունը հանդուրժող է ընտանիքում բռնությունը նկատմամբ: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն:

Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները:

3. Նախարարությունը օրենքի 8-րդ հոդվածից առաջարկել է հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»: Նախագիծն ընդունելու դեպքում ծնողներ ունեցող երեխաները կտեղավորվեն ապաստարանում առանց ծնողների: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում:

Ի՞նչն նպատակը ունի այս փոփոխությունը, արդյո՞ք նպատակը միայն ֆինանսական միջոցների խնայողությունն է, և եթե այո, արդյո՞ք արդարացված է այդ հիմնավորումը, արդյո՞ք մենակ մնալը երեխայի համար բազմակի հոգեբանական հարված չէ: Արդյո՞ք նպատակը երեխային ծնողներից կտրելը չէ: Ապաստարանները մարդասիրական եւ բարեսիրական բնույթ ունեն։ Ուստի դրանք չեն կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություններ։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է առեւտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է այս կարևոր սոցիալական գործառույթի առևտրայնացմամբ: Նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն 150 հազար դրամ մեկ անձի համար:

Կարելի է պատկերացնել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերը՝ պայմանավորված կոնկրետ ՀԿ-ների շահագրգռվածությամբ, որոնք գումար են ստանում դեպքերի քանակով, և հետաքրքրվածություն ունեն դրանց շատացման հարցում։ Այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, և ամբողջովին համահունչ է կոնվենցիային:

Փոփոխությունները, օգտագործվող տերմինաբանությունը բխում է հենց կոնվենցիայից՝ միտված խարխլելու հայ ավանդական ընտանիքը, ներմուծելու միասեռական ընտանիքի գաղափարը: Անընդունելի են, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների քողի տակ, ազգային ինքնության հիմքերը խարխլող, ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը, օրենսդրական փոփոխությունները:

Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա է ճանաչվում հանրային իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարն օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սեռական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը:

Ընտանիքի ինստիտուտը քանդելով, քանդում են պետության հիմքերը և հասարակության անվտանգությունը: Դարեր շարունակ հայկական ընտանիքը եղել է ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանող, սերունդներին փոխանցող ինքնատիպ միջավայր: Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:

Սա հաշվի առնելով, պահանջում ենք իշխանություններից՝ հարգել հանրության մեծամասնության՝ 81 տոկոսի բացասական կարծիքը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ և շրջանառությունից հանել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Միաժամանակ, դիմում ենք նաև հանրությանը՝ իրավաբաններին, իրավապաշտպաններին, հասարակական, պետական և քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպություններին, հաշվի առնել օրինագծի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել առաջարկվող փոփոխությունները օրենքում ամրագրելու դեմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արդեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}