Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, որից 3-ը բուժոլորտի ներկայացուցչի մոտ
Վրաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, որից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, երկու դեպքի աղբյուրը հայտնի չէ:
«Այսօր երկրում ունենք վարակման 8 նոր դեպք: Կարծես թե շատ չէ, ունեցել ենք նաև ավելին: Ցավոք, 8 դեպքից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է, մասնավորապես, նրանք Բոճորիշվիլու կլինիկայի աշխատակիցներ են: Երկուսի դեպքի վարակի տարածման սկզբնաղբյուրը դեռևս հայտնի չէ: Փաստացի, մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, որ իրականում, համավարակը հաղթահարելու մասին խոսելն առնվազն, շատ վաղ է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 818 դեպք, նրանցից 686-ն ապաքինվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին