09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 350 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 8 հիվանդ, որից 2-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով։
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 352 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ըստ ԱՆ-ի, նախորդ օրն արձանագրվել է «մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է»։
Այսպիսով, հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 291-ը` մահվան ելքով, որից 74-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան երեք ԲԿ-ներ
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին