Արցախում 5 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի: Հիվանդությունը հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու որոշում է կայացվել
- Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծանր է
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի
- Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան