
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունիսի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի շքերթին։
Այս մասին գրում է «Ռիա Նովոսոտի» գործակալությունը՝ վկայակոչելով Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին։
Վերջինն ասել է, որ այս պահին կառավարության ղեկավարի այցի հստակ ժամկետներն անհայտ են։
«Բայց մասնակցությունը շքերթին հաստատում եմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի մեկին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել ստացված հրավերի համար:
Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսից ապաքինվել են, իր և ընտանիքի անդամների թեստերի պատասխանները բացասական են։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու ընտանիքի անդամներն առողջացել են
- Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24-ը կապաքինվի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին