Գևորգ Կոստանյան. Այդ պատգամավորներն ինձ թող չշփոթեն իրենց կուսակցության ղեկավարի հետ
«Ես նախաքննության մարմնին ասացի՝ ընդամենը մեկ ապացույց ներկայացրեք։ Հասկանո՞ւմ եք, չէ, հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոնները, ես ինչ չափ վստահություն ունեմ»,-անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին ու իր՝ Հայաստան վերադառնալու հնարավորությանը՝ ասաց նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը Հայկական երկրորդ հեռուստալիքի «Խոսքի իրավունքը» հաղորդմանը տված օնլայն հարցազրույցում։
Կոստանյանն ընդգծեց, ինքը դեմ է ցանկացած գործի քննության հրապարակայնացմանը, բայց համաձայնել է հրապարակայնությանը։
«Ես համաձայնել եմ քննարկմանը, որպեսզի մեր հասարակությունը տեսնի՝ ո՞վ է ճիշտ։ Երկրորդ պայմանս այն է, որ դրանում ներառվեն Միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Այսօրվա իշխանությունը տարիներ շարունակ մարտի 1-ի գործը բարձրաձայնել է տարբեր կառույցներում։ Ես ընդունել եմ մարտահրավերը, ասել եմ համաձայն եմ, քննարկումը վարենք այդ կառույցների ներկայացուցիչների հետ։ Ով մեղավորություն ունի՝ կլինեմ ես, թե ներկաներից որևէ մեկը, ինքն էլ պատասխան կտա թե պետության, թե ժողովրդ, թե քրեական օրենսգրքի առաջ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է պատգամավորների այն հայտարարություններին, թե Կոստանյանը թաքնված է, ապա նախկին գլխավոր դատախազը կարծում է, որ իրեն չպետք է շփոթեն առնվազն իրենց կուսակցության ղեկավարի հետ։
«Իրենց կուսակցության ղեկավարն էր, որ տարի ու երեք ամիս թաքնված էր։ Ինչպես տեսնում եք, ես ժամանել եմ Մոսկվա, աշխատում եմ, ամենևին էլ թաքնված չեմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես
- Գևորգ Կոստանյան. Կորոնավիրուսի հետ կապված շատ հարցեր արժանանալու են քրեաիրավական գնահատականի
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են