Վրաստանը կօգնի Հայաստանին. Վրացական ընկերությունը կնվիրի ախտահանման խցիկներ
Edison Tech Solutions վրացական տեխնոլոգիական ընկերությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում` նվիրելով ախտահանման 5 խցիկ: Վրացական ախտահանման խցիկները ստեղծվել են «Kaya» և «Edison Tech Solutions» ընկերությունների կողմից մոտ մեկ ամիս առաջ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար։ Այս մասին գրում է Սպուտնիկ-Գրուզիան։
Հայաստանում դժվարին համաճարակային իրավիճակին մի փոքր օգնելու և տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը լուծելու համար, հունիսի 4-ին Վրաստանում նախաձեռնել էին միջնորդագիր՝ ուղղված Վրաստանի կառավարությանը:
Միջնորդագրում ասվում էր, որ Վրաստանի կառավարությունը կքննարկի հարևան երկրին այդքան դժվար պահին օգնություն ցուցաբերելու հարցը։ Օգնությունը ենթադրում է նաև Վրաստանում հայ պացիենտներին բուժելու հնարավորությունը։
Ահա այս միջնորդությունը դարձավ վրացական Edison.ge տեխնոլոգիական ընկերության դրդապատճառներից մեկը, որից հետո նրանք որոշեցին Հայաստանին նվիրել հինգ ախտահանման խցիկ:
«Մենք պատրաստ ենք առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հինգ խցիկ ուղարկել հարևան երկիր: Ախտահանման խցիկները կարող են տեղադրվել հասարակական վայրերում, օրինակ, Վրաստանում խցիկներից մեկը գտնվում է Օկրիբի ավտոբուսի կայարանում և Գագուայի հիվանդանոցում և այլն։ Հայաստանը ևս կարող է, ցանկության դեպքում, օգտագործել դրանք, ասենք, հիվանդանոցներում և հիվանդասենյակներում՝ ներքին վարակը կանխելու համար։ Ինչպես ասացի, մենք պատրաստ կլինենք առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, մնացածը կախված է պետությունների ընթացակարգերից»,- լրագրողներին ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Պաատա Իմնաձե․ Ստացվել է Հայաստանին օգնելու առաջարկը, ընթանում են բանակցություններ
- 10 շնչառական սարք՝ Վրաստանից Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին