ՀՔԾ ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը բացահայտված է. Գրիգորյան
«ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրգորյանը։
Նրա խոսքով սակայն, քրեական գործը դեռ քննության փուլում է, և չի ավարտվել։
«Ավարտված չէ, քանի որ մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որի կատարվել և ուղարկվելուց հետո արդյունքների ամփոփում կանենք ու որոշում կկայացնենք»,- շեշտեց նա։
Հարցին, արդյո՞ք Քննչական կոմիտեն ստացել է հանձնարարություն, որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց ինչ-որ քրեական գործերում ներգրավվի, Հ. Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ։
«Երբևէ նման հանձնարարություն չի եղել, և 2018 թվականից ի վեր կոմիտեում կադրային փոփոխություններ են եղել։ Միայն նախորդ տարի 67 հոգի աշխատանքից ազատվել է, 77 հոգի էլ համալրել է մեր շարքերը։ Ընդհանուր առմամբ շուրջ 150 հոգի աշխատանքից ազատվել է, գրեթե այդքան մարդ էլ՝ ընդունվել»,- ասաց նա։
Հ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեն 2019 թվականին քննել է 32 հազար 960 քրեական գործ, ինչը կազմում է Հանրապետության տարբեր քննչական մարմիններում քննվող գործերի 95.4%-ը։
«Այս տարի մինչև հունիսի մեկը կոմիտեի վարույթում արդեն քննվել է 15, 041 քրեական գործ, այս պահին ՔԿ վարույթում կա 6, 048 քրեական գործ, այսինքն՝ գրեթե 9000 գործ մենք այս տարի ավարտել ենք։ Բնականաբար, ինտենսիվությունն ինձ չի բավարարում, և 1-2 ամիս առաջ մենք հանդիպում էինք խնդիրների, երբ քաղաքացիներին հրավիրում էինք հարցաքննության, ասում էին՝ չե՞ք վախենում, որ մեզ կանչում եք հարցաքննության, պատասխանում էինք՝ չէ, ասում էին՝ մենք ենք վախենում։ Այդ պայմաններում մենք որևէ դատավարական հարկադրանքի միջոց չէինք կարող կիրառել։ Այս պահին մեր գործընկերների մեջ կան 23 վարակվածներ՝ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից, ինչպես նաև մայրաքաղաքի տարբեր բաժանմունքներից»,- տեղեկացրեց նա։
ՔԿ ղեկավարը որպես դրական ցուցանիշ ներկայացրեց այն, որ այս տարի եղած 50 սպանություններից 41-ը բացահայտվել է. «Դրանցից 8-ը հակառակորդի կողմից է եղել, այսինքն՝ մենք պետք է խոսենք 42 սպանության դեպքից, որից 41-ը բացահայտված է, իսկ մյուս դեպքը մի քանի օր անց բացահայտվելու է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին