Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Արտաքին գործողության եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի ու Եվրոպական հանձնաժողովի՝ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր:
Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության երկկողմ օրակարգին ու Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման գործում:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին