Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների ԱՕԿ-ներին
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների ԱՕԿ-ներին՝ համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի և Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության ծախսերի համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Կազմակերպության հիմնադրամը գումար կտարամադրի մայրցամաքային հինգ ասոցիացիաներին, որոնք էլ համապատասխանաբար բաշխում կկատարեն։ Գործընթացի վերահսկումը կիրականացնեն աուդիտորները: Իրենց հերթին ԱՕԿ-ները միջոցների օգտագործման մասին կներկայացնեն հաշվետվություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները