Աբրամովիչը չի գնել Մունկի «Ճիչը»
Տեղեկատվությունն այն մասին, որ գործարար Ռոման Աբրամովիչը գնել է նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հղում անելով Sotheby's Life թելեգրամ ալիքին գրել էին, որ Աբրամովիչը 120 միլիոն դոլարով գնել է նկարը։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Աբրամովիչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել գործարարի անձնական գործերը։
Մունկի նկարը վաճառվել է Նյու-Յորքի Sotheby's աճուրդում շուրջ 120 միլիոն դոլարով 2012 թվականին։ Վաճառքից հետո աճուրդային տունը չէր բացահայտել գնորդի անունը, բայց 2012 թ. ամռանը The Wall Street Journal –ը գրել է, որ այն ձեռք է բերել ամերիկացի տնտեսագետ և կոլեկցիոներ Լեոն Բլեկը, որի կարողությունը գնահատվում է 7,8 միլիարդ դոլար։ Թերթը հղում էր արել Բլեկի շրջապատից աղբյուրին։
ՏԱՍՍ-ը հարցում է ուղարկել Sotheby's։
Մունկն «Ճիչի» ընդհանուր 4 տարբերակ է նկարել, որից երեքը գտնվում է նորվեգական թանգարաններում, միայն մեկն է մասնավոր հավաքածուում։
Հարակից հրապարակումներ`
- Մունկի «Ճիչ» կտավի գույները խամրում են այցելուների շնչառությունից
- Բացվելու է մեկ նկարի ցուցահանդես՝ Մունկի հայտնի «Ճիչ»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա