Գևորգ Կոստանյան. Կորոնավիրուսի հետ կապված շատ հարցեր արժանանալու են քրեաիրավական գնահատականի
«Փառք Աստծո, ես չեմ վարակվել, չեմ հիվանդացել։ Բոլորին մաղթում եմ առողջություն»,-կարոնավիրուսով հիվանդ լինելու վերաբերյալ տարածված տեղեկություններին ի պատասխան Հայկական երկրորդ հեռուստալիքի «Խոսքի իրավունքը» հաղորդմանը տված օնլայն հարցազրույցում հայտարարել է նախկին գլխավոր դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը։
Անդրադառնալով Հայաստանում կորոնովիրուսով ստեղծված իրավիճակին, Կոստանյանն ընդգծել է, որ շատ հարցեր անխուսափելիորեն արժանանալու են իրավական ու քրեաիրավական գնահատականների։
«Եթե չեմ սխալվում, մենք 270-ից ավելի մահեր ունենք, հետևաբար այս ամենը քրեաիրավական տեսակետից քննարկման ու գնահատման ենթակա է։ Օրինակ, արդյո՞ք ավելի շուտ եթե արտակարգ դրություն հայտարարվեր, հնարավոր կլիներ կանխել այս մահերը, արդյոք ավելի խիստ ու արդյունավետ սահմանափակումների դեպքում հնարավոր կլիներ կանխել վարակի տարածումն ու նպաստել մահվան դեպքերի նվազմանը։ Սրանք շատ կարևոր հարցեր են»,- ընդգծել է նա։
Գ. Կոստանյանը նկատել է, շատ կարևոր հարց է, թե արտակարգ դրության պայմաններում ինչպիսի սահմանափակումներ մտցվեցին, և արդյոք դրանք պատշաճ կերպով կիրառվեցին։
«Եթե մենք կիրառում ենք սահմանափակումները, դրանք արդյունավետ են, ապա այս ծավալի տարածումը, մահվան դեպքեր են լինում, ապա ո՞րն է պատճառը։ Գուցե դրանց անարդյունավետությունը կամ ոչ ճիշտ իրագործումը հասարակական կյանքում։ Զուտ համեմատության համար ասեմ, Շվեդիան Երոպայում միակ երկիրն է, որ կորոնավիրուսի տարածման պարագայում ձեռնպահ մնաց որևէ սահմանափակումից։ Եթե չեմ սխալվում, վարակվածության աստիճանով մեկ մլն բնակչության հաշվով մենք Շվեդիայից հետո երկրորդ տեղում ենք։ Հետևաբար, հարց է առաջանում, որ սահմանափակումները զրո արդյունավետություն ունեն»,- կարծիք է հայտնել նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին