Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց
Ցուցարարները հրկիզելով Իսրայելի դրոշը, ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այս մասին գրում է «Արաքս» շաբաթաթերթը:
Այսօր, երեքշաբթի հունիսի 9-ին, քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին