Թուրքիայի դատախազությունը թույլատրել է Գյուլենի գործով մոտ 200 զինվորականների ձերբակալությունը
Թուրքիայում Իզմիրի դատախազությունը 191 զինծառայողի ձերբակալման որոշում է կայացրել, որոնցից 181-ը գործող։ Զինվորականների ձերբակալման որոշումը կայացվել է ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնել է Anadolu-ն:
Հայտնի է, որ կասկածյալներին ձերբակալելու գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի 23 նահանգներում:
Արդեն 145 զինծառայող է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են Գյուլենի կողմնակիցների կողմից կազմակերպված կեղծիքներին մասնակցելու մեջ՝ զինվորական ծառայության ընդունվելու համար քննություններ հանձնելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան