Քաղաքական 09:14 09/06/2020 Հայաստան

«Ժողովուրդ». Այլևս լռելու որևէ արդարացում չկա․Ծառուկյանի ուղերձները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստը փոթորկել է վերջին օրերի քաղաքական դաշտը: Հարց է առաջանում՝ ինչո՞վ էր Գագիկ Ծառուկյանի խոսքը հասցեական, մեկ պարզ պատճառով. նա ասաց այն, ինչի մասին այսօր խոսում են Հայաստանի բոլոր ընտանիքներում։ Հենց այս պատճառով էլ այն տարածվեց բոլորի տներում եւ հունից հանեց իշխանության նեղ խմբին։

Իհարկե, Գագիկ Ծառուկյանի ելույթը քաղաքական պրոցեսների դետոնատորի դեր է խաղալու, որովհետեւ, միեւնույնն է, ճգնաժամերը լուծվում են քաղաքական պրոցեսների եւ քաղաքական զարգացումների միջոցով, եւ դա պետության կայացվածության կարեւոր ցուցանիշ է։ Դա ավելի ուշ, իսկ հիմա ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ ասաց ԲՀԿ նախագահը։ Կա երեք հիմնական ուղերձ, որ կարմիր թելի պես անցնում է նրա ելույթով, եւ հենց դրանք են առանցքը։

Ուղերձ առաջին՝ համաճարակի դեմ պայքարը տապալված է

Հայաստանը փոքր երկիր է, եւ իրականությունը թաքցնելը գործնականում՝ անհնար է։ Առանց Ծառուկյանի ասելու մարդիկ չգիտե՞ն, որ հիվանդների թիվն ահռելի չափերով աճում է, մարդիկ չգիտե՞ն, որ տեստեր չկան, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Մարդիկ չե՞ն հասկանում, որ իշխանության կոպիտ սխալների պատճառով մենք ողբերգության շեմին ենք։ Մարդիկ չե՞ն տեսնում, որ հեռու մոտիկ երկրները ճիշտ կառավարման շնորհիվ պրակտիկորեն հաղթահարեցին վարակը։

Ճակատագրի հեգնանքով Գագիկ Ծառուկյանի վրա հարձակման հրաման տալուց ժամեր անց վարչապետ Փաշինյանը իրավիճակը գնահատեց շատ ավելի կոշտ։ Եթե Ծառուկյանը խոսում էր ավելի զուսպ ձեւակերպումներով, ապա Փաշինյանը իրավիճակը ձեւակերպեց որպես դժոխային։ Այդ դեպքում առաջանում է տրամաբանական հարց. ո՞րն էր թիմով հարձակվելու բարոյական իրավունքը։ Իսկ իրավիճակը, իրոք, չափազանց ծանր է եւ պահանջում է շատ լուրջ աշխատանք։

Ուղերձ երկրորդ՝ տնտեսությունը փլուզվում է

Իսկ կա՞ երկրորդ կարծիք։ Իսկ մենք չե՞նք տեսնում դատարկ խանութները, ռեստորանները, գեղեցկության սրահները, հյուրանոցները։ Չե՞նք տեսնում, որ ոչ մի բանի գնորդ չկա, տուրիստ չկա ու չի լինելու, սպառում չկա, ապրանք չի գնվում, ապրանք չի վաճառվում։ Չե՞նք տեսնում, որ արտագնա աշխատանքի հնարավորություն չկա, ու տրանսֆերները բազմակի անգամ կրճատվելու են։ Եթե Գագիկ Ծառուկյանն ասեր, թե տնտեսությունը փայլուն է, ու կեցցե կառավարությունը, լինելո՞ւ էր ամբողջ Հայաստանում գոնե մեկը, որ հավատար։ Հիմա ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից։

Լինելով խոշոր սեփականատեր եւ Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ նա առաջին աղբյուրից գիտի տնտեսական ճգնաժամի ծավալներն ու ողբերգությունը։ Եթե այսպես շարունակվեց, Գագիկ Ծառուկյանը, եւ ոչ թե պատահականորեն մանդատ ստացած պատահականություններն են մի օր ստիպված լինելու գնալ կրճատումների ու հազարավոր ընտանիքների ողբերգությունը տեսնել սեփական աչքերով։

«Իմ քայլի» կյանք չտեսածները ֆեյսբուքում են, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ հազարավոր սոված ռեալ մարդկանց առաջ ռեալ Հայատանում։ Շատ դժվար է տեսնել, թե տասնամյակներով քո սարքածը ինչպես է փլվում պատահական մարդկանց սխալների պատճառով։ «Պրեմիան» կյանքի իմաստ դարձրած իմքայլականների համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է զգում գործատուն, երբ հասկանում է, որ մի քիչ հետո այլեւս չի կարողանալու մարդկանց աշխատավարձ տալ։ Ծառուկյանն ասում էր այսքանը, ավելին՝ ոչինչ։ Ասում էր՝ տնտեսությունը փլուզվում է, մարդիկ չեն կարողանալու ապրել, սխալ է ձեր տնտեսական քաղաքականությունը։

Ուղերձ երրորդ՝ ափսոս էր հեղափոխության հնարավորությունը

Քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի ամենաթույլ կողմը նրա անկեղծությունն է։ Դա քաղաքականության մեջ չի խրախուսվում։ Գագիկ Ծառուկյանի այս եւ վերջին շրջանի հրապարակային խոսքում զգացվում է անկեղծ ափսոսանքը, որ հեղափոխության լավ գաղափարները իրականություն չեն դառնում, դրանք մոռացության են մատնվում։

Քաղաքական եւ մարդկային կենսագրությունից ելնելով՝ Գագիկ Ծառուկյանը ամենաշահագրգիռ դեմքերից մեկն էր, որ 2018-ի դրական սպասումները իրականանային, երկիրը երբեք չնայեր դեպի ետ։ Դա ուղիղ մտնում էր նրա անձնական շահերի մեջ։ Վստահ եմ՝ հիմա էլ այդպես է։ Մեծ հաշվով, իր վերջին ելույթում նա տագնապ էր հնչեցնում, որ դեռ կա հնարավորություն վերականգնել մարդկանց հույսն ու հավատը, վերականգնել դրական սպասումները եւ երկիրը առաջ տանել։

Գուցե վաղը ուշ կլինի, բայց այսօր դեռ կա այդ հնարավորությունը՝ թարմ օդի, գրագետ կառավարման, կոռուպցիայի դեմ խիստ պայքարի, արդար հարաբերությունների, ներքին համերաշխության եւ այլն։ Ո՞ւմ էին ուղղված Ծառուկյանի ուղերձները: Սովորաբար Գագիկ Ծառուկյանի ելույթները ուղղված են լինում լայն հասարակությանը. այս վերջին ելույթի հասցեատերը այլ էր։ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած ուղերձները այս անգամ ուղղված էին երկրի վերնախավին՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, ռազմական, գիտակրթական։ Կար պարզ առաջարկ՝ վիճակը երկրում շատ բարդ է, եկեք միասին լուծումներ գտնենք, միասին տեր կանգնենք մեր պետությանը եւ մեր ժողովրդին։

Ի դեպ, վերնախավի մեջ մտնում է նաեւ իշխող քաղաքական ուժը։ Եվ նրանց մեջ շատերը կարող են առաջիկայում օգտակար եւ կարեւոր գործ անել մեր պետության համար։ Ելույթին հաջորդած զարգացումները, հնչեցված գնահատականները, մտքերը, առաջարկները մտան յուրաքանչյուրի տուն։ Դրանք դարձան բոլոր ընտանիքների, կոլեկտիվների, միջավայրերի քննարկման առարկան։ Սա երեւում է անզեն աչքով։ Սա փաստ է։ Մյուս արձագանքը իշխանության պատասխանն էր՝՝ հապճեպ, րոպեների ընթացքում կազմակերպված «հարձակում»։

Բովանդակությունը՝ նույնը՝ քրեական գործեր, սպառնալիք, վիրավորանք, ուրիշ բան չկա։ Բայց ուշադիր աչքից մի շատ կարեւոր բան չվրիպեց. իշխանությունը չկարողացավ համարժեք պատասխան տալ ո՛չ ծավալի եւ ո՛չ որակի առումով։ Իշխանությունը ստեղծեց պատասխանի, աղմուկի իմիտացիա, բայց միայն այսքանը։

Մարդկանց նույն խումբն էր՝ բարեկամ, աներձագ, պատահաբար մանդատ կամ պաշտոն ստացած եւ այլն։ Ինչո՞ւ այդպես ստացվեց. որովհետեւ իշխանությունն արդեն չունի սոցիալական հենարան։ Իշխանությունն արդեն չի կարողանում նույնիսկ իր շահերը պաշտպանել, էլ ուր մնաց՝ պետության խնդիրները լուծի։ Ի՞նչ պետք է անել առաջիկայում։ Ոչ մեկից հերոսություն կամ անձնազոհություն չի պահանջվում, ուղղակի պետք է չլռել։ Մենք իրավունք չունենք լռել, երբ ողբերգությունը թակում է մեր դուռը։ Այլեւս լռելու որեւէ արդարացում չկա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Իվետա Տոնոյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}