ՀՔԾ-ն շարունակում է ապօրինի հարստացման մասին գործերի քննությունը.Սասուն Խաչատրյան
Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հանրապետության նախկին պաշտոնյաների կողմից փողերի լվացման, կեղծ հայտարարագրերի ներկայացման, ապօրինի հարստացման մասին գործերի քննությունը: Այս մասին ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկման ընթացքում:
«Ծառայությունում շարունակվում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը: Դրանցով կատարվել և ներկայումս էլ կատարվում է մեծ ծավալի քննություն: Այդ թվում՝ երկու տասնյակից ավելի քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ՝ այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով»,-ընդգծել է նա: