Հունաստանի ԶՈւ ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսն աղմկահարույց հայտարարություն է արել Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախման վերաբերյալ։ Այդ հայտարարությունը հիստերիա է առաջացրել թուրքական մամուլում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքական «Star.com.tr»-ի փոխանցմամբ՝ գեներալ Ֆլորոսը հունական հեռուստատեսության եթերում սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նմանօրինակ հայտարարությունը կապված է արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի հորատման աշխատանքներ իրականացնելու հետ։
Մեկ այլ աղբյուրում գրված է, որ Հունաստանը չի կարողանում մարսել Թուրքիայի հորատիչ գործողությունները և շարունակում է սադրիչ հայտարություններ տարածել։
Իսկ մեկ այլ աղբյուրի վերնագրում նշված է․ «Դաս չեն քաղում (խելքի չեն գալիս, նկատի ունեն հույներին-խմբ․),Նոր սպառնալիք Թուրքիայի համար»։
Նշենք, որ այս լարվածության ֆոնին անցյալ շաբաթ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, հայտնել էր, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիային վրդովեցրել է Կիպրոսի մզկիթի վրա «բյուզանդական դրոշի» բարձրացումը
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Հունաստանի ՊՆ-ն հայտարարում է Թուրքիայի հետ ռազմական բախման պատրաստակամության մասին
- ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
- Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին
- ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
- Սասունյան. Թուրքերը հարձակվում են միմյանց վրա՝ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային
- ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրքերի նկատմամբ՝ Կիպրոսում հորատումների համար
- Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը
- Կիպրոսի նախագահ. Թուրքիան վերածվում է ծովահենային պետության
- Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է Կիպրոսի ջրերում հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին
- Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան