Մարդու իրավունքների պաշտպանության համար պետությունը նախորդ տարի 513 մլն դրամ է ծախսել
Մեկնարկել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է 513 մլն դրամ գումար, և այն օգտագործվել է բոլոր այն միջոցառումների և բյուջետային ծրագրերի կազմակերպման համար, որոնք պետք է ֆինանսավորվեին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։
Նախարարը հիշեցրեց նաև, որ 2018 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին տրամադրվել էր 412 մլն դրամ։
«2019 թվականի պետական բյուջեն կազմվել է ծրագրային ձևաչափով և, ըստ էության, ենթադրվում է՝ քննարկումների ծանրության կենտրոնը ոչ թե ֆինանսական միջոցների օգտագործումն է, այլ այդ միջոցների օգտագործմամբ արձանագրված արդյունքները»,- տեղեկացրեց Ա. Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, հաշվետու տարում երկու բյուջետային ծրագրերի շրջանում նախատեսված է եղել 14 միջոցառում, ինչն ամբողջությամբ իրականացվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան