Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 595 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը աճել է 8,595-ով։ Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում են COVID-19- ի հետ կապված իրավիճակի դիտարկման օպերատիվ շտաբից:
COVID-19-ի բոլոր նոր դեպքերը հիմնականում գրանցվել են Մոսկվայում`1.572, Մոսկվայի մարզում` 739, Սանկտ Պետերբուրգում`318:
24 ժամվա ընթացքում երկրում վերականգնվել է 11709 հիվանդ, և մահացել է 171 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր հայտնաբերվել է կորոնավիրուսի 485 253 դեպք: Համաճարակի սկզբից ի վեր երկրում առողջացել է 242 397 մարդ, մահացությունների թիվն աճել է մինչև 6142:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան