Նորանշանակ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն անցան աշխատանքի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն գնդապետ Արգիշտի Քյարամյանին։
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին տնօրեն Էդուրադ Մարտիրոսյանին՝ նշելով, որ նա բավականին բարդ շրջանում նշանակվեց ԱԱԾ տնօրեն, բարդ ժամանակաշրջանում աշխատեց։
«Իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերներն ու դրանց արձագանքելու տեմպը, արագրությունը, որակն անընդհատ բարելավելու, բարփոխելու կարիքն ունեն։ Պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ունենում ենք անվտանգության ոլորտում»,- ասաց Ն. Փաշինյանը։
Այնուհետև վարչապետը նորանշանակ ոստիկանապետ գնդապետ Վահե Ղազարյանին ներկայացրեց ոստիկանության աշխատակիցներին։
«Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում կորոնավիրուսի համավարակն է։ Իհարկե, վերջին երեք ամիսներին ոստիկանությունը շատ ծանր աշխատանք է կատարել, ըստ էության անդադար աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում մեծ էներգիա է սպառվել, ընկալումներ են փոխվել։ Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը։
Ամենաառաջին խնդիրը համարում եմ ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի, հակահամաճարակային կանոնները պահպանելու առոմով»,- նշեց վարչապետը՝ ներկայացնելով նոր ոստիականապետին։
Նա հույս ունի, որ համավարակը ժամանակավոր է, համոզված է, որ կհաղթահարեն շատ շուտով կամ մի փոքր ուշ, բայց ոստիկանության գործառույթները, Ն.Փաշինյանի խոսքով, շարունակում են բոլոր իրավիճակների համար առանցքային մնալ ՀՀ իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության առումով։ Նա նշեց, որ ոստիկանի համազգեստով մարդ տեսնելիս՝ քաղաքացին պետք է զգաստանա, նաև պետք է իրենց զգան պաշտպանված, այդ մարդուն ընկալի որպես յուրայինի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի նշանակումները ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի ու ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոններում
- Նախագահը Փաշինյանից ոստիկանապետին աշխատանքից ազատելու առաջարկություն է ստացել
- Նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու առաջարկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան