Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մյուս խաղաշրջանից լեգիոներ չի համարի Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից ֆուտբոլիստներին: sport.ru-ի հաղորդմամբ, աղբյուրի տվյալներով, համապատասխան որոշումը կընդունվի այսօր ՌՖՄ գործկոմի նիստում, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը Եվրասիական տնտեսական միության անդամ են, այսինքն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: Նախկինում բելառուսցի ֆուտբոլիստներն արդեն դադարել էին համարվել լեգեոներներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները