Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում.Փաշինյան
Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ կոչ անելով չկորցնել զգոնությունը՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:
«Հաճախ դեպքեր ենք ունենում, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում թաղման և հուղարկավորության արարողություններում: Եվ մենք շատ կարևոր ենք համարում,որ հուղարկավորության և հոգեհանգստի արարարողությունների իրականացումն ուղեկցվեն պարետատան կանոններին համապատասխան: Ինչպես նաև ամուսնության արարողությունները չուղեկցվեն համաճարակային այս շրջանում պարետատան կանոնների խախտմամբ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն առաջարկում է, որ բոլոր սգակիր և հարսանյաց արարողություն ունեցող ընտանիքերը համագործակցեն ՏԻՄ-ի և ոստիկանության հետ , որպեսզի կարողանան հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան