ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Վարկեր կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի միջոցով
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։
Բանկից մանրամասնում են, որ առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:
Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և՛ խնայում է իր ժամանակը, և՛ ներկա փուլում մնալով տանը՝ չի վտանգում իր և այլ անձանց առողջությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջիկայում նախատեսում է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման հնարավորությունները տարածել նաև բանկային այլ ծառայությունների վրա:
Հաշվի առնելով հեռահար սպասարկման առավելություններն ու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կրկին հորդորում է օգտվել՝
ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,
Էլեկտրոնային եղանակով պայմանագրերի ստորագրման մասին մանրամասն ծանոթացեք հղմամբ՝ Էլ. եղանակով պայմանագրերի ստորագրում
Ավելին կարողեք իմանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլը մրցույթ է հայտարարում. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares
- «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››․ ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է
- 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան