Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմինը ևս իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնությանը։ Բարձրագույն մարմնի հայտարարությունը, որը քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նաև աղմուկ է առաջացրել, քանի որ Ստամբուլի օսմանյան գրավումը «նվաճման» փոխարեն «օկուպացիա» է որակվել։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։
«Սուրբ Սոֆիան կառուցվել է որպես եկեղեցի բյուզանդական ժամանակաշրջանում՝ մ․թ․ 537-թ․, և մնացել այդպիսին 916 տարի՝ մինչև օսմանները օկուպացերին Ստամբուլը 1453 թ.-ին՝ շենքը վերածելով մզկիթի», - հայտարարել է Եգիպտոսի Դար ալ-Իֆթա կրոնական հարցերով հիմնական կենտրոնը, որը ղեկավարում է Մեծ մուֆթիի Շավկի Ալամը։
Երկուշաբթի երեկոյան, սակայն, իսլամական մարմինը հրապարակել է ևս մեկ հայտարարություն, որում փոխվել էր «օկուպացիան» ու գրվել «իսլամական մեծ նվաճում»:
Հայտարարությամբ մարմինը մեղադրում է Էրդողանին կրոնը քաղաքականացնելու մեջ և ասվում, որ Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի օգտագործվում է որպես «զենք» իր «զինվորների» համար:
Դար ալ-Իֆթան նաև մեղադրում է Թուրքիայի կառավարությանը՝ «Էրդողանի բռնապետությունն» ամրապնդելու համար ֆաթվան օգտագործելու մեջ։
«Թուրքիայի նախագահը մզկիթներ է վարձում՝ ընտրական նոր բլոկներից աջակցություն ստանալու համար, երբ նրա ժողովրդականությունը նվազում է։ Օգտվելով կրոնական հռետորաբանությունից ... Էրդողանը նպատակ ունի հասնել ներքին կայունության և հաղթանակի իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից, գործազրկությունից և աղքատությունից, ինչպես նաև արտաքին հակամարտություններում նրա բանակի ուժասպառ լինելուց հետո», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին նաև ռուս Ուղղափառ եկեղեցին էր հանդես եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի ներկայիս թանգարանային կարգավիճակը չի փոխվի և եկեղեցին չի վերածվի մզկիթի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
- Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին