Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պրոֆեսոր Նիգիյանը
Արտակարգ դրության պայմաններում պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։
Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:
Հանգչեք խաղաղությամբ»։
Նրա քրոջ որդին՝ Արամ Նիգիյանը գրել է.
«Գիտեմ, որ քեռուս սիրող և հարգող մարդիկ շատ են, բայց պետք է խնդրեմ, ելնելով ստեղծված իրավիճակից, ըմբռնումով մոտենալ և զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողակարգին ներկա կլինենք միայն մենք՝ ընտանիքի անդամները։
Առողջություն բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- «1 մարդ մահացել է, քանի որ անհրաժեշտ բուժօգնության համար «չկար ազատ տեղ»․ արդյո՞ք պետությունն իրականացնում է պատշաճ քննություն՝ պարզելու մեղավորներին»
- 09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան