Հանրապետական Քոլին Փաուելն իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին՝ նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը նախօրեին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի դեմոկրատ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենին։ Փաուելն այսպիսով դարձել է առաջին ամենաբարձրաստիճան հանրապետականը, որը հրապարակավ աջակցություն է հայտնում Դոնալդ Թրամփի մրցակցին՝ նոյեմբերի նախագահական ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրում է Reuters-ը։
Փաուելը, որը ղեկավարում էր ԱՄՆ զինված ուժերը 1991-ին Իրաքում Ծոցի պատերազմի ժամանակ, հանրապետական նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք, այնուհետև ղեկավարել է Պետդեպարտամենտը նախագահ Ջոր Բուշ կրտսերի ժամանակ, ասել է, որ Թրամփը «շեղվել է» ԱՄՆ Սահմանադրությունից և վտանգ է ներկայացնում երկրին և նրա ժողովրդավարությանը:
«Ես որևէ կերպ չեմ կարող աջակցել նախագահ Թրամփին այս ընտրություններում», - CNN-ին ասել է Փաուելը։
Հարցին, թե արդյոք կքվեարկի Ջո Բայդենի օգտին՝ Փաուելը պատասխանել է․ «Ես քվեարկելու եմ նրա օգտին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան