Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է հայ բժիշկ Մելիք Ռոստոմյանը:
«Ցավակցում եմ ...
Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մեր հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը:
Բժիշկ Ռոստոմյանն աշխատել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։
1989 թ-ին Կրասնոդար է մեկնել, բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո՝ Կալինինգրադ է տեղափոխվել»,- գրել է Մուրադյանը։