Մաքսատուն-վարչություններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը.ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները:
«Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:
Բացի այդ, հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան