Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնյան հույս ունի, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի ներկայիս թանգարանային կարգավիճակը չի փոխվի և եկեղեցին չի վերածվի մզկիթի: Այս մասին տեղեկանում ենք Ուղղափառ եկեղեցու կայքից։
«Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակի փոփոխման ցանկացած փորձ կբերի դեպի փխրուն միջկրոնական հավասարակշռության փոփոխման ու խախտման, որոնք առկա են այսօր», - ասել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության պետ Մետրոպոլիտ Իլարիոնը:
Նա հավելել է, որ կցանկանա հուսալ, որ այս եկեղեցին կմնա թանգարան՝ բաց մատչելիությամբ և նման միջադեպերը չեն հարուցի միջկրոնական լարվածություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան