Սաակաշվիլին կանխատեսում է Ուկրաինայի փլուզումը
Ուկրաինայում աճում են կենտրոնախույս ուժերը, և վճռական գործողություններ չձեռնարկելու դեպքում, այն կարող է հանգեցնել երկրի արագ փլուզման: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, այո, եթե մենք արագ փոփոխություններ չենք կատարում, մենք իրական գործեր չենք անում, երկիր չի կարող լինել», - ասել է Սաակաշվիլի:
Նա նաև ասել է, որ ամեն ինչ «շատ վատ է»՝ կենտրոնախույս ուժերի ամրապնդման պատճառով «հարավում, արևելքում, հեռավոր արևմուտքում, հյուսիսում՝ ուր էլ որ նայես»: