Սմբատ Գոգյան. Չեմ փոշմանել
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Սմբատ Գոգյանը հերքում է իր փոշմանելու մասին տարածված տեղեկությունները։
Ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․
Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։
Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
- Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- «Ժողովուրդ». Փաշինյանը կընդունի՞ Գոգյանի հրաժարականը
- Սմբատ Գոգյան. ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ
- Սմբատ Գոգյանն ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
- Սմբատ Գոգյան. Մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան