Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 822 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 690:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3124 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 279-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին