Պավլիկ Մանուկյանի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմացից դիմակ չկրելու համար բերման ենթարկված «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել:
Panorama.am-ը ոստիկանության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսված արարք կատարելու (Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը) համար և ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ այսօր «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել դիմակը չկրելու պատճառով։
Ոստիկանությունից դուրս գալուց հետո news.am-ին Պ. Մանուկյանն ասել էր. «Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել և չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին