Տեսչական մարմինները կայացրել են 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ըստ տեղեկատվության՝ այսօրվա դրությամբ իրականացվել է 25546 ստուգում, որից միայն 785-ը՝ հունիսի 10-ին։
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինները։