Հայկական ևս մեկ ֆիլմ՝ Կաննում
Հայկական մասնակցությամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա համատեղ կինոարտադրություն է։
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է
- «Դրախտի դարպասը» կցուցադրվի նաև Կանադայում
- «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան