Ինչ ազդեցություն կունենա COVID-19- ի դեմ պատվաստումը քաղցկեղով հիվանդների վրա
Ենթադրվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի լինի նույնքան վտանգավոր, որքան մյուս պատվաստանյութերը, հետևաբար քաղցկեղով հիվանդ մարդիկ ավելի հավանական է, որ պատվաստման արդյունքում չհանդիպեն բարդությունների, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով «Դմիտրի Ռոգաչև» կենտրոնի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովի խոսքը։
Ըստ նրա ՝ ցանկացած բժշկական միջամտություն այս կամ այն կերպ ունի դրական և բացասական կողմեր:
Պրոֆեսորը կարծում է, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ պետք է առաջինը պատվաստանյութ ընդունեն, քանի որ ռիսկային գոտում են:
Ժուկովը նաև պարզաբանել է, որ կան հիվանդների որոշակի կատեգորիաներ, որոնց դեպքում պետք է լրջորեն գնահատվեն ռիսկերը: Օրինակ, երբ խոսքը վերաբերում է այն հիվանդներին, ովքեր անցել են ոսկրածուծի փոխպատվաստում:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ կանխատեսումների՝ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կհասնի 145 հազարի
- Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 6,5 մլն-ից ավելի դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան