Արթուր Վանեցյանի մասին դրական հոդվածները գերակշռում են․ «Մեդիա պաշտպան»
2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 326 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 48-ը՝ դրական, 261-ը՝ չեզոք։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին մշտադիտարկման արդյունքում հայտարարագրվել են ավելի շատ դրական հոդվածներ։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն, անդրադառնալով Արթուր Վանեցյանի գործունեությանն ասել է. «Ինչ վերաբերում է գործնական մասին, ապա գաղտնիք չէ, որ Արթուր Վանեցյան անձի նկատմամբ մեծ սպասումներ կան, քան ընդդիմադիր այլ ուժերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ այս պահին, որպես վարչապետին փոխարինող անձ՝ դիտարկվում է նաև Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այստեղ նաև դրված է այն հարցը, թե այս նոր կուսակցությունն ինչ քայլեր կարող է իրականացնել գործող իշխանությունների նկատմամբ»։
Ըստ մամուլի` Արթուր Վանեցյանին տարբեր դավադրությունների մեջ մեղադրելու փորձերը դժվար թե դրական ավարտ ունենան, քանի որ դրանք մտացածին են ու չեն համապատասխանում իրականությանը:
«Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա»,- հարցազրույցներից մեկում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ հնարավոր համագործակցությանը. «Մենք որևէ մեկի առաջ՝ բացառությամբ այն անձանց, ովքեր գաղափարական տեսակետից հակասության մեջ են եղել և կան, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսի տարբեր կոնտրոնների կողմից, մնացածի հետ բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը քննադատել է Արթուր Վանեցյանին։
Արթուր Վանեցյանի ՌԴ-ի հետ չհաստատված կապի մասին խոսել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը և նույնպես քննադատել է Արթուր Վանեցյանին»,- գրված է նախաձեռնության էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին