Շանհայում սկսել են փորձարկել հակամարմիններով COVID-19 չեզոքացնող դեղամիջոցը
Չինացի մասնագետների կողմից մշակված COVID-19-ը հակամարմիններով չեզոքացնող JS016 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսվել է Շանհայում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, երկուշաբթի այդ մասին հաղորդել է «Shanghai Daily» օրաթերթը:
JS016 նոր դեղամիջոցը, որը համատեղ մշակել են Shanghai Junshi Biosciences դեղագործական ընկերությունը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտը, հանգստյան օրերին ՉԺՀ կառավարության Դեղամիջոցների վերահսկղության և հսկողության պետական վարչության կողմից թույլտվություն է ստացել սկսելու կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Կիրակի առավոտյան դեղամիջոցը ներարկվել է Հուաշանի հիվանդանոցի մի խումբ առողջ կամավորներին՝ ստուգելու դրա անվտանգությունն ու իմունոգենությունը, ինչպես նաև փորձարկելու, թե ինչպես է դեղը մտնում մարմնի մեջ և դուրս գալիս այնտեղից, ինչպես է այն իրեն պահում դեղամիջոցը ստացողի մարմնում:
Դեղամիջոցը ստացվել է հիվանդությունցի բուժվածների արյան հակամարմիններից՝ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այդ թվում առանձին բջիջների հաջորդականացման և հոսքի ցիտոմետրիայի մեթոդով: Կապիկների վրա կատարված նախորդ թեստերը ցույց են տվել, որ JS016- ը կարող է խանգարել կորոնավիրուսի մուտքը բջիջներ:
«Ներարկումից հետո չորս մասնակիցները գտնվում է լավ վիճակում: Մենք մտադիր ենք խստորեն հետևել թեստավորման պլանին: Արդյունքները կօգնեն մեզ որոշում կայացնել հետագա կլինիկական փորձարկումների ընթացքում վարակված մարդկանց դեղամիջոցի ճիշտ չափաբաժնի ներարկման հարցում»,-ասել է Հուաշան հիվանդանոցի դոկտոր, պրոֆեսոր Չժան Ցզին։
Սակայն նա չի նշել, թե երբ են հրապարակվելու ընթացիկ ուսումնասիրության արդյունքները:
«Shanghai Junshi Biosciences» ընկերությունն իր հերթին, հույս է հայտնել, որ դեղամիջոցը կարող է օգտագործվել ոչ միայն վարակված անձանց բուժման համար, այլև հատկապես տարեցների և ինտենսիվ թերապիայի բաժիններում աշխատող առողջ բուժանձնակազմի համար՝ կանխարգելիչ նպատակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան