ՄԱԿ ԳԱ 75-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների առաջնորդները չեն հավաքվի Նյու Յուրքում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բենդը հայտնել է, COVID-19 համաճարակի պատճառով ՄԱԿ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկրների առաջնորդները չեն ժամանի Նյու Յորք՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այս մասին գրում է The Times-ը։
Թիջանի Մուհամմադ-Բենդը մամուլի ասուլիսին ասել է, որ հույս ունի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհստակեցվի, թե ինչպես են 193 պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ ունենալու Գլխավոր ասամբլեայում։
«Համաշխարհային առաջնորդները չեն կարող գալ Նյու Յորք։ Նախագահը միայնակ չի ճանապարհորդում, լիդերները միայնակ չեն ճանապարհորդում, և անհնար է մեծ պատվիրակություններ բերել Նյու Յորք համաճարակի ժամանակ»,-ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան